Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 40 հազար արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ Արմեն Մկրտչյան

Հունիս 09,2026 11:20 Share

ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել Արցախից բռնի տեղահանված 39 հազար 650 անձ, որից 27 696 անձի` նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Մերժման դեպքեր չեն եղել։ 2026-ի հունվարի 1-ից նկատվում է արցախցիների կողմից ՀՀ քաղաքացիության համար դիմելիության աճ․ հունիսի 1-ի դրությամբ այդ թիվը կազմել է 11 հազար 146։ Այս տվյալներն այսօր հրապարակեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Փոխնախարարը խոսեց նաև ԵՄ վիզաների ազատականացման մասին՝ հայտարարելով, որ ակտիվ փուլում են նոր կենսաչափական համակարգերի ներդրման աշխատանքները, 2026-ի աշնանը մարդիկ արդեն նոր կենսաչափական անձնագրեր ստանալու հնարավորություն կունենան։

«Հայաստանը միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում և միակ պետությունն է, որը երկխոսության մեկնարկից հետո արագ ստացավ գործողությունների ծրագիրը»,- ասաց նա։

ՀՀ-ի՝ ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էր ստացել։ Փոխնախարարը վստահեցնում է՝ սա խոսում է ԵՄ-ՀՀ նոր որակի հարաբերությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930