Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծացրել ենք վերլուծական գործիքների դերը, որը ենթադրում է հեռավար վարչարարության իրականացում. ՊԵԿ նախագահ

Հունիս 10,2026 17:15 Share

Քննարկվել է ՊԵԿ 2025 թ. գործունեության մասին հաղորդումը
վերլուծական գործիքների դերը, որը ենթադրում է հեռավար վարչարարության իրականացում

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այն ներկայացրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ 2025 թվականին 2 տրիլիոն 725 մլրդ հարկային եկամուտներ են մուտք եղել պետական բյուջե:

Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում հարկ վճարողների շրջանում ստուգումների քանակի նվազման պայմաններում հնարավոր է եղել գրանցել ինչպես բացահայտումների, այնպես էլ մուտքերի էական աճ: «Դրան զուգահեռ մեծացրել ենք վերլուծական գործիքների դերը, որը ենթադրում է հեռավար վարչարարության իրականացում»,- ընդգծել է զեկուցողը:

ՊԵԿ նախագահը խոսել է ՀԴՄ կտրոններ պահանջելու մշակույթի զարգացման ու անկանխիկ գործարքների աճի մասին, անդրադարձել ստվերային շրջանառության բացահայտումներին, որը կազմել է 362 մլրդ դրամ:

Ըստ Էդուարդ Հակոբյանի՝ վերոնշյալը հնարավոր է դարձել օպերատիվ-հետախուզական միջոցառումներում թվային հետախուզության գործիքների ավելացման պայմաններում:

Խոսելով մաքսային վարչարարությունում գրանցած առաջընթացի մասին՝ զեկուցողը փաստել է, որ ստուգումների արդյունքում բացահայտումներն ավելացել են 19 տոկոսով:

Անդրադառնալով 2025 թվականին իրականացված բարեփոխումներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ հարկային վարչարարության գործիքների կատարելագործման տեսանկյունից ներդրվել է ավելացված արժեքի հարկի ավտոմատ վերադարձի համակարգը:

Զեկուցողը մանրամասներ է ներկայացրել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած նշանակալի արդյունքների վերաբերյալ, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930