Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտվեց այն պարագայում, երբ փակեց ընդդիմադիր լիդերներին: Թոշակներ, անվճար բուժօգնություն, վարչական ռեսուրս, ընտրախախտումներ. մեկ է պարտվեց. Անժելա Էլիբեգովա

Հունիս 11,2026 12:34 Share

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլի ադրբեջանցի գործընկերը վերջին շրջանում հաճախ էր մի միտք կրկնում՝ իր պահանջները պետք է կատարի հայ ժողովուրդը, ոչ թե կառավարությունը, որը այսօր կա, վաղը՝ չէ։

Դա էր պատճառը, որ ապացույցներ էր պահանջում՝ Սահմանադրական հանրաքվե։ Նիկոլը հասկանում էր, որ չի ստացվի ու փաթեթավորեց ընտրությունները որպես իր ծրագրերի վստահության հանրաքվե։
Ու պարտվեց։

Չհավաքեց սահմանադրական մեծամասնությունը։ Պարտվեց այն պարագայում, երբ փակեց ընդդիմադիր լիդերներին, իրենց ակտիվը, մեդիաները, հանրային կշիռ ունեցող մարդկանց։ Թոշակներ, անվճար բուժօգնություն, վարչական ռեսուրս, ընտրախախտումներ, կեղծիքներ, հիբրիդային պատերազմ և այլն։
Մեկ է պարտվեց։

Դա գիտեն հայերը, դա գիտեն իրեն կանաչ լույս տված դրսի գործընկերները։

Այստեղ ավելի կարևորն այն է, որ գիտակից քաղաքացին կհասկանա, որ բառացիորեն հենց ինքը գնաց կիրակի օրը ու կանգնեցրեց թափանիվը։

Կտեսնի, որ հերթով փշրվում են միֆերը, որ նիկոլականները ավելի շատ են, անհաղթելի են, ոչինչ փոխել չի լինի։ Էդ 8 տարի ձգվող հուսահատության ու անճարության սառույցը կոտրվեց։ Իսկ դա Նիկոլի համար ավելի վտանգավոր է, քան ընդդիմության մանդատների քանակը։

Իհարկե, ռեպրեսիաները շարունակելու է, վախի մթնոլորտը սաստկանալու է։ Ուրիշ հարաբերվելու ձև իր ժողովրդի հետ վաղուց էլ չունի։ Բայց, սառույցը արդեն կոտրվել է… ինչպես կասեր դասականը՝ Аннушка уже разлила масло.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930