«Ինձ մի բան է հետաքրքրում. Էդմոն Մարուքյանի վրա այդքան «պեչատի» տեղ որտեղի՞ց: Քանի կար՝ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանն էիր, նույն ինքը՝ ծառան, հիմա դարձել ես Վիկտոր Սողոմոնյանի ծառան… Ախր ինչի՞ ես ստիպում պատմեմ, թե ոնց էիր ադրբեջանցիների մոտ փրփուրը բերանիդ պաշտպանում Արցախի հանձնումը, Նիկոլ Փաշինյանին ասում, որ շատ հանճարեղ դիվանագիտություն է անում, և այլն, և այլն: Արման Եղոյանից լավ էիր Նիկոլ Փաշինյանին պաշտպանում, դեմդ առնել չէր լինում։ Լինում էր, բայց դա առանձին պատմություն: Ինչքա՞ն ես շարունակելու դու ոտի տակ ընկնել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում: Դու ո՞վ ես, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քո կարծիքը հայտնես: Խելոք մնա էլի, հալովդ մնա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, որն ուղիղ եթերում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանի փաստաբանը Սերժ Սարգսյանն է:
«Ինչ վերաբերում է մնացյալ հրաշքներին, որոնք փորձում են առիթ օգտագործել. քաղբանտարկյալ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանը մի քանի շաբաթ առաջ գրել էր, որ քարոզարշավի ընթացքում մենք չենք թիրախավորում, չենք արձագանքում այն խայտառակ արշավին, որը ծավալվել էր մեր դեմ: Հիմա այդ բոլոր հրաշքներին տեղեկացնում եմ՝ քարոզարշավն ավարտվել է, ու յուրաքանչյուրդ սկսելու եք ստանալ ձեր պատասխանը: Շատ եմ ասել ու մի անգամ էլ կասեմ. մի ասեք մեր մասին սուտ, որպեսզի մենք ստիպված չլինենք ձեր մասին ճշմարտությունն ասել»,- հեգնեց Մամիջանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանին է անդրադարձել նաեւ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա ձեւակերպմամբ, Մարուքյանն անցել է բոլոր կարմիր գծերը. «Դու խոսում ես Նիկոլ Փաշինյանի փաստաբանությունից, հատուկ դեսպան, կարճ պաշտպանություն անում: Այն, որ Լաչինի, Սուսի, Աղավնոյի հանձնումն արդարացնում էիր, դու չէի՞ր արդարացնում, դո՞ւ չէիր ասում, Էդմոն, ոչ մի բանակցություն էլ չկա, Նիկոլ Փաշինյանի հետ կոֆե խմեցինք, ինքը ինձ համոզեց։
Երբ Սերժ Սարգսյանի թիմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փողոցներից տուն չէր գալիս ու պայքարում էր, բռնվում էր, կալանավորվում էր, դու Նիկոլ Փաշինյանից «պրեմիաներ» էիր ստանում: Արա, ու չես ամաչում, հիմա տենց բաներ ես խոսում… Այն ժամանակ Նիկոլից էիր ստանում հանձնարարականներ, հիմա էլ ուրիշ տեղերից։ Դու ական ես ընդդիմության մեջ: Մեկ էլ մի բան՝ Արմեն Աշոտյանի ու Սերժ Սարգսյանի արանքը մի՛ մտի, արա, մատի ու մատանու արանքը մի՛ մտի: Հերիք է նման մանր մուտիլովկաներով փորձես ինքնահաստատվել՝ քաղաքականապես կճզմենք»։
Մանրամասն՝ տեսանյութում
«Տառացիորեն 3 օր առաջ Նիկոլի հանձնարարությամբ ձայներ փոշիացրած հատուկ հանձնարարություններ կատարողը նոր հանձնարարություն է ստացել, սիրելի հայրենակիցներ, կգուշակե՞ք, թե այս անգամ ումից… Շատ անսպասելի հանձնարարական է: Քանի որ հանձնարարություն կատարողի մոտ արդեն խասյաթ է հանձնարարություն կատարելը, հիմա փորձում է «դվայնոյ» հանձնարարության տակից դուրս գալ. մի կողմից՝ Նիկոլի, մյուս կողմից՝ Վիկտոր Սողոմոնյանի հանձնարարածի… Այո, խոսքը Արցախը ծախած, դավաճան Նիկոլի հատուկ հանձնարարություններ կատարող Էդմոնի մասին է, ով կոֆե խմելով՝ բարեհաջող հետեւում էր արցախահայության ցեղասպանությանը եւ պրոպագանդում այդ՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունը, այն նույն Էդմոնի, ում աղդամցի Ալենն ասում էր՝ քաղաքական տրյապկա, այն նույն Էդմոնի, որ ամեն ինչ ուզում է անել, որ հանկարծ իրեն մոռացության չմատնեն…
Դե եթե չի ուզում մոռացության մատնվել, ես էլ կհիշեցնեմ, թե ինչպես էր Նիկոլի մոտ աշխատելով՝ անում ամեն ինչ, որպեսզի արցախահայության ինստիտուցիոնալ ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում վերացնի… »,- ուղիղ եթերում ասել է մեկ այլ ՀՀԿ-ական՝ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































