Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Քիչ ձայն հավաքող ուժերը պետք է իրենք ճիշտ գնահատական տան իրենց քայլերին։ Եթե իրենք չվառեին ձայները, կունենայինք այլ արդյունք»

Հունիս 12,2026 17:44 Share

«Դա մենք արդեն ասել ենք՝ իրենք են միանալու մեզ»,- հարցին՝ վստա՞հ եք, որ ձեր թիմից չեն լինի «արտագաղթողներ», շատ են հնչում կարծիքներ, թե «Քաղաքացիական պայմանագիրը» չունի սահմանադրական մեծամասնություն, ընդամենը 8 մանդատ է պետք փոփոխություն անելու համար, դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Հստակեցմանը՝ վստա՞հ եք, որ ձեր թիմում Գեղամ Նազարյաններ և Իշխան Զաքարյաններ չեն ծնվի, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Նույնիսկ, եթե հայտնվեն, դա իրենց չի օգնելու։ Չեն միանալու ՔՊ-ին, ունենք վստահություն։ Կարևորը պատգամավորներն են, վստահ ենք, որ չեն հայտնվի»։

Հարցին՝ ո՞ր փուլում է ՍԴ դիմելու գործընթացը, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Մենք միշտ ակնկալում ենք արդարություն, բայց համոզվում ենք, որ չկա արդարություն, դրա համար գնում ենք հաջորդ քայլին։ Այսօր շատ լավ առաջարկ արեցի, եթե ինքն այդքան վստահ է, որ հաղթել է, կարող ենք մի հատ էլ ապացուցենք երկրորդ փուլով, քանի որ ինքը բոլոր դեպքերում այսքան ապօրինություններից հետո չի կարող լինել լեգիտիմ իշխանություն։ Իսկ ՀՀ-ն, չունենալով լեգիտիմ իշխանություն, միայն կբացի դարպասները ադրբեջանցիների համար։ Դրա համար խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել այդ հարցում։ Եթե իրենք վստահ են, որ հաղթել են, մեկ ամսվա ընթացքում կազմակերպենք երկրորդ փուլ, մենք համաձայն ենք նոր ընտրություններ, իսկ եթե ոչ՝ երկրորդ փուլ»։

Ըստ Սամվել Կարապետյանի՝ ընտրության մեծ մասնակցության պարագայում իշխանությունները հնարավորություն ստացան խախտումներ անելու․ «Մենք խաբվեցինք, իրենք կարողացան իրեն սև գործն անել։ Մեծ ընտրության ժամանակ իրենք մեծ հնարավորություն ստացան խախտումներ անելու։ Ամենադարդն այն է, որ մեկուկես միլիոնն օգնեց Փաշինյանին։ Մեզ խաբեցին այդ միլիոնուկեսով։ Փաշինյանն ու իրեն օգնող ուժերը մեզ խաբեցին։ Դրա համար մենք կգնանք մեր ճանապարհով՝ Փաշինյանին հեռացնելու ճանապարհով»։

Լրագրողների դիտարկմանը՝ մարդկանց ամբողջ ընթացքում պատրաստում էիք հաղթանակի, բայց հիմա խորհրդարան եք գնում՝ որպես ընդդիմադիր ուժ, Սամվել Կարապետյանն այսպես արձագանքեց․ «Մենք գնահատում էինք մեր շանսերը, դրանք շատ մեծ էին բոլոր հարցումներով, մենք տեսնում էինք, որ հաղթում ենք։ Իսկ իրենք գողացան մեր հաղթանակը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մնալո՞ւ է քաղաքականության մեջ և ՀՀ-ում, Սամվել Կարապետյանը դրական պատասխան տվեց։ Լրագրողների այն դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, որ ինքը մնալու է Հայաստանում, Սամվել Կարապետյանն այսպես արձագանքեց․ «Միայն դա է Փաշինյանը ճիշտ ասում»։ Լրագրողների արձագանքին՝ ուզում է իրեն բանտ նստեցնել, Սամվել Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Լուրջ մի ընդունեք, ՔՊ-ի 90 տոկոսն իրեն լուրջ չի ընդունում»։

Նա վստահ է, որ իրենց ուժն ամեն ինչ ճիշտ է արել․ «Քիչ ձայն հավաքող ուժերը պետք է իրենք ճիշտ գնահատական տան իրենց քայլերին։ Եթե իրենք չվառեին ձայները, կունենայինք այլ արդյունք։ Բացի Արման Բաբաջանյանից մի քանի ուժեր, որոնք մեկ տոկոսի շեմը չեն անցնում, բոլորը մեր ձայներն են»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930