Լրահոս
Օրվա լրահոսը

105 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1921թ. հունիսի 12-ին, Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանի համաձայնությամբ հռչակվել է Խորհրդային Հայաստանի անբաժան մասը. Ստեփան Հասան-Ջալալյան

Հունիս 12,2026 17:57 Share

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը. «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:
Դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ. հունիսի 19-ի համարում: Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը (տես գլխավոր լուսանկարը):

Նույն թվականի հունիսի 22-ին դեկրետը տպագրվել է նաև Բաքվում լույս տեսնող “Бакинский рабочий” ռուսալեզու թերթում հայերեն, ռուսերեն և օսմաներեն լեզուներով:

Ահա այն.

Հատկանշական է, որ դեկրետը հրապարակվել է ոչ թե ադրբեջաներեն, այլ՝ օսմաներեն լեզվով: Եթե ադրբեջաներենը, որպես լեզու, գոյություն է ունեցել 1921 թվականի դրությամբ, ապա ինչո՞ւ հիշյալ դեկրետը չի հրապարկվել ադրբեջաներեն լեզվով, այն էլ Ադրբեջանում: Պատասխանն ավելի քան պարզ է. քանզի Օսմանյան Թուրքիայի իշխանության կողմից ստեղծված, հարևան Իրանի հյուսիսարևմուտքում գտնվող «Ադրբեջան» անունով նահանգի անվանումը յուրացրած և միջազգայնորեն չճանաչված, արհեստածին, կեղծ կազմավորումը՝ Ադրբեջանը, ինչպես 1921 թվականի դրությամբ, այնպես էլ այսօր, չի ունեցել և չունի «ադրբեջանցի» անունով տիտղոսակիր ազգ, որպեսզի վերջինս էլ ունենար ադրբեջաներեն լեզու:

Այսպիսով, 105 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1921թ. հունիսի 12-ին, Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանի համաձայնությամբ հռչակվել է Խորհրդային Հայաստանի անբաժան մասը:

Այժմ հարց. Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո մոտավորապես քսանհինգ տարիներ տևած բանակցություններում Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանի համաձայնությամբ Խորհրդային Հայաստանի անբաժան մաս հանդիսանալու մասին իրավական փաստը հայկական կողմը դարձրե՞լ է բանակցությունների առարկա, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ հետևանք է դա ունեցել, եթե ոչ, ապա ինչո՞ւ չի դարձրել:

Ստեփան Հասան-Ջալալյան
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930