Հակակոռուպցիոն դատարանում՝ Վահե Դոլմասյանի նախագահությամբ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի սկզբում փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին հարկադրված եղավ դատարանի առջև բարձրացնել իր պաշտպանյալին տնային կալանքի վայրից հատկապես դեպի դատական նիստերի դահլիճ ոստիկանության ճաղապատ հատուկ մեքենայով ուղեկցելու խնդիրը, ինչը, կարծես, ուժային այս կառույցի համար դարձել է սեփական ուժը ի ցույց դնելու արարողություն։
«Հունիսի 7-ին պրոբացիայի ծառայության երեք աշխատակիցներ իրականացրել են Սամվել Կարապետյանի ուղեկցումը համապատասխան ընտրական տեղամաս։ Նման պայմաններում հարց է առաջանում. իսկ այդ գործողությունն ինչպե՞ս են արել, եթե փաստորեն դատական նիստի ուղեկցման հնարավորություն չկա։ Եթե բացում ենք Պրոբացիայի ծառայության մասին օրենքը, այնտեղ հատուկ բացառություն գրված չէ «ընտրական տեղամասեր»։
Ես առնվազն պատճառաբանումը չեմ կարողանում իրավական տեսանկյունից որևէ կերպ դիտարկել։
Երկրորդ հանգամանքը։ Աջակցման նպատակով նա այս դիմում-հաղորդակցությունը իրավական փոխօգնությա՞ն համար են անում կամ չգիտեմ՝ ինչ են անում։ Դրա իրավական հիմքն էլ չկա։ Այս իմաստով ես հիշում եմ, թե ինչպես ոստիկանության դիրքորոշումը լինում է այնպիսին, որ իրենք դատական նիստերին ուղեկցելու պարտականություն չունեն տնային կալանավորների մասով։ Եվ կրկին առաջանում է նույն հարցադրումը, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նման հատուկ վերաբերմունքի է արժանանում Սամվել Կարապետյանը՝ ըստ էության, 2026 թվականի ապրիլ ամսից»,- հայտարարեց փաստաբանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































