Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով բարձրաձայնել էր Կիրանցում ընտրությունների իրական պատկերը, ազատվում է աշխատանքից։
Նա բացահայտել էր, որ Կիրանցում քվեարկության արդյունքը ստացել են ոչ կիրանցեցիների (զինվորականների, Կիրանցում գրանցված անծանոթ անձանց) քվեարկության շնորհիվ։
Գոհարը ստիպված է լքել աշխատանքը սեփական դիմումի համաձայն, քանի որ հրաժարվել է ջնջել այդ գրառումը։
Կարդացեք նաև
Գոհարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի օր է կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։ Ոնց չկա՞, բա ես ինչ էի՞։
Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։
Հիմնական պատճառը էն փոստս էր, որը հրաժարվել եմ ջնջել (հղումը կդնեմ մեկնաբանություններում)։
Դե, ինչպես նաև սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը և ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։
Վերջապես այլևս ստիպված չեմ լինի բացատրել մարդկանց, որ նորմալ է լինել պետական աշխատող և չլինել իշխանությունների համակիրը։
Եվ մինչև գա ազատման հրամանս, փնտրում եմ աշխատանք։ Կրթությունս՝ ԵՊՀ ԻՄ, պատմություն, բակալավր։ Ցանկացած նոր բան կարող եմ սովորել շատ կարճ ժամանակահատվածում, բացի լեզուներից․ դա իմ թույլ կողմն է։
(Էնդ ֆայնըլի… աուը թվելվ փոյնթս գոու թու… ԱԱԱԼԲԵՅՆԻԱԱԱԱԱ! 🇦🇱✨ (Անգլերենս եվրատեսիլյան մակարդակ))
Պարտադիր պայման՝ ինձ չպետք է ասեն, թե ինչ խոսամ, ինչ մտածեմ»։



















































