Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցում ընտրել են նաև սահմանապահներ, ժամկետային զինծառայողներ, ինչպես նաև Կիրանցում չապրող, այստեղ գրանցում չունեցող մարդիկ. քաղաքացիական ակտիվիստ Գոհար Վարդանյան

Հունիս 08,2026 23:45 Share

Երեկվանից, երբ հրապարակվեցին ընտրությունների արդյունքները, հանրային թիրախավորման կիզակետում հայտնվեցին սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ։ Իսկ ատելության ամենամեծ չափաբաժինը հասավ կիրանցեցիներին։

Էս կապակցությամբ մի մեծ «շնորհակալություն» ընդդիմությանը (ընդդիմադիր մարդկանց)։ Բայց էս փոստը ընդդիմությանը «շնորհակալություն» հայտնելու մասին չէ…

Այլ այն մասին, թե ինչ ա իրականում տեղի ունեցել, և մի մեծ «շնորհակալություն» էլ իշխանությանը հայտնելու։

Սկսենք մեր թվարկությունը 2018 թվականից։

*2018 թվականին Ազգային ժողովի ընտրություններին Կիրանցում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 293, իսկ մասնակցել է 197-ը։

*2021 թվականին ընտրողների թիվը եղել է 301, իսկ մասնակցել է 182-ը։

Կիրանցում ներկայումս ապրում է մոտ 360 մարդ, որոնցից անչափահաս (ընտրելու իրավունք չունեցող) են մոտ 90-100-ը։

*2026 թվականին ընտրողների թիվը եղել է 401 մարդ, իսկ ընտրություններին մասնակցել է 307-ը։ Այսինքն՝ մի գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ։ )))

Ո՞նց։ Ասեմ։ Կիրանցում ընտրել են նաև սահմանապահներ, ժամկետային զինծառայողներ, ինչպես նաև Կիրանցում չապրող, այստեղ գրանցում չունեցող մարդիկ։ Մարդիկ, որոնց ես առաջին անգամ էի տեսնում։ ))

*Իսկ հիմա՝ քվեարկության արդյունքները ամբողջությամբ.

«Բոլորին դեմ եմ» — 7

«Ուժեղ Հայաստան» — 46

«Շնորհապետական» — 7

«Նոր ուժ» — 3

«Միասնության թևեր» — 7

«Բարգավաճ» — 7

«Հանրապետություն» — 1

«Ժողովրդավարական համախմբում» — 11

ԴՕԿ — 1

ՔՊ — 170

«Հայաստան» դաշինք — 30

«Հանուն Հանրապետության» — 4

«Լուսավոր Հայաստան» — 1

Չգրված կուսակցությունները — 0

Անվավեր — 12

(Հետաքրքիր է, որ այս 12 անվավերներից մի քանիսը «Բոլորին դեմ եմ»-ի քվեաթերթիկներն էին ճղված․ մի այլ կարգի «բոլորին դեմ» են եղել։)

Դե հիմա հիշեք, որ Կիրանցում միշտ ընտրություններին մասնակցել է մոտ 200 ընտրող, մի փոքր տրամաբանեք (հուշում. ում են հիմնականում ընտրում ժամկետայինները, սահմանապահները, ավելացված մարդիկ) ու նորից բաշխեք քվեները։

Եվ վերջում։

Սիրելի իշխանություն, դուք թքած ունեք այս մարդկանց վրա։ Ձեր համար կարևորը էն ա, որ ցույց տաք՝ Կիրանցում մարդիկ գոհ ու շնորհակալ են։ Եվ էական չէ, թե իրականում ինչ են մտածում ու զգում այս մարդիկ։

Սիրելի ընդդիմադիր մարդիկ, դադարեցրեք հասարակ մարդկանց դարձնել քավության նոխազ և փորձեք խնդիրները փնտրել այլ տեղ։

Եվ վերջում (2)։ Ով էս փոստի համար զանգի, քֆուր եմ տալու։ (ԴՕԿ-ի մի քվեն ես չեմ տվել)))։

Փաստող նկարները`

Կիրանցի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Գոհար Վարդանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930