Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանն ու Բերենդսենը քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները

Հունիս 15,2026 20:50 Share

Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ:

Թոմ Բերենդսենը նախարար Միրզոյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համահունչ անցկացման և հաղթանակի կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ արդյունքներն արտացոլում են ՀՀ քաղաքացիների ընտրությունն, այդ թվում նաև՝ արտաքին համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից։

Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները՝ կարևորելով ընթացիկ և նոր ուղղություններով կոնկրետ ծրագրերի իրականացումը։

Ընդգծվել է գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրի ծավալների ավելացման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված քայլերը, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ծրագիրը, ինչպես նաև տարածաշրջանում փոխգործակցության խթանման դինամիկան։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն և շարունակական աշխատանքներն ուղղված են դրա հետագա ամրապնդմանը։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930