Լրահոս
Օրվա լրահոսը

1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների. Էդուարդ Շարմազանով

Հունիս 18,2026 12:08 Share

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների։

ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում, թե իբր նախկին իշխանությունները կամ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն բավարարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով։

Սա բացահայտ սուտ է։

1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեւէ տարածքային պահանջ որեւէ երկրի չեն ներկայացրել։

Արցախյան կարգավորման խնդիրն էլ ՀՀ նախկին իշխանությունների համար եղել է ոչ թե տարածքային խնդիր, այլ՝ ինքնորոշման իրավունքի իրացման հարց։

Իսկ ինքնորոշման իրավունքն էլ՝ ՄԱԿ -ի նպատակներից է, իսկ սկզբունքն էլ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։

ՀՀ միակ ղեկավարը, որը խախտել է այս քաղաքական սկզբունքը Փաշինյանն էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզով։

Էլ չեմ խոսում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզի մասին։

Անթույլատրելի է նման թեզերի տիրաժավորումը։

Քիչ է մնում ասեն՝ Ադրբեջանի իշխանություններն ինչ արել են Արցախում՝ ճիշտ է։

Պետությունների պատմությունը շարունակական է ու մի արեք բաներ, որի տակից նույնիսկ ապագա սերունդները չեն կարողանալու դուրս գալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930