Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենք թող զբաղվեն իրենց բիզնեսով… մենք իրենց ընդհանրապես ձեռք չենք տվել. Կարապետյանը՝ ընտրություններից հետո ընկերներ կորցնելու մասին

Հունիս 18,2026 20:15 Share

«Իմ ընկերներին չեմ քննարկում, նրանք ամեն մեկը իր ձևով արել է իր գործը: Ես ոչ մեկի չեմ խնդրել, որ օգնեն մեզ: Իրենք չեն մասնակցել, հասկանում եմ՝ ում մասին եք խոսում, իրենք չեն մասնակցել այս պրոցեսներին, բացարձակ զրո: Նույնիսկ իմ խնդրանքն է եղել, որ չմասնակցեն: Մենք չենք գնահատել, որ իրենց մասնակցությունը մեզ օգուտ կամ վնաս կբերի: Ցանկացել եմ, որ հանգիստ ապրեն իրենց կյանքով, զբաղվեն իրենց բիզնեսով: Քանի որ բիզնեսով զբաղվող մարդիկ գիտեք՝ ինչքան խոցելի են: Իրենց, այսպես ասած, ընդհանրապես ձեռք չենք տվել:

Ես իրենցից գոհ եմ, ինձ թվում է՝ իրենք էլ ինձնից են գոհ, որ չենք խառնել իրենց այս միջոցառումներին, թող զբաղվեն իրենց բիզնեսով»,-խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրական գործընթացից հետո ունի՞ ընկերներ, որոնց կորցրեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930