Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ

Հունիս 22,2026 20:11 Share

Հունիսի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5405 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 197 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 193 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 146 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 1022, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 30, վարելու ընթացքում ծխելու՝ 507, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 257, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 46 և 1803 այլ իրավախախտում։ 155 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 212-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 133-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 48-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 87 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15517 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 265 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 498 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 53, չամրակապված վարելու՝ 4057, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 187, վարելու ընթացքում ծխելու՝ 508, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 685, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 119, արագության գերազանցման՝ 2738 և 3872 այլ իրավախախտում։ 449 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1053-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 864-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 142-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 37 անձ։

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930