Լրահոս
Օրվա լրահոսը

Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Հունիս 24,2026 18:10 Share

Ըստ Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի՝ վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել և կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Այս կանոնի խախտումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 5000 դրամի չափով և տուգանային 1 միավորի կիրառում:

ՆԳ նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930