Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է 528 ոչ սթափ վարորդ

Հուլիս 13,2026 20:50 Share

Հուլիսի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3740 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 125 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 624, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 10 վարելու ընթացքում ծխելու՝ 457, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 216, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 5 և 1197 այլ իրավախախտում։

18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 97-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 135-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 40-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 75 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13826 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 184 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 349 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 361 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 61, չամրակապված վարելու՝ 3711, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 297, վարելու ընթացքում ծխելու՝ 499, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 646, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 96, արագության գերազանցման՝ 2477 և 4228 այլ իրավախախտում։

91 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 484-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 485-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 123-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

12 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 36 անձ։

 

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031