Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ. Մանե Թանդիլյան

Հունիս 26,2026 15:45 Share

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Սահմանադրական դատարան է դիմել ԱԺ ընտրություններին մասնակցած 7 ուժ, որոնք միասին հավաքել են ձայների 43,5%-ը: ՍԴ չդիմած առնվազն 4 ուժ էլ ( ընդհանուր ավելի քան 2,5% քվեով) նույնպես հրապարակայնորեն կասկածի տակ են դրել ընտրությունների արդյունքների օրինականությունը։

Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցած ուժերի մեծամասնությունը՝ անկախ իրենց միջև առկա բազմաթիվ հակասություններից, եկել է նույն եզրակացության․ հրապարակված արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը։
Անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշումներ կկայացնի Սահմանադրական դատարանը, ինչ արձանագրումներ կանի, մեկ փաստ արդեն անժխտելի է․ հասարակության առվնազն կեսն ունի և ունենալու է խորը մտահոգություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Այս ամենն առաջացրել է վստահության ճգնաժամ։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ։
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել