Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունները, այդ թվում Հայաստանը ոչ թե պետք է պարզապես ընդունեն և դատապարտեն Հայոց ցեղասպանությունը, այլ անցնեն միջազգային ատյաններում նախկին դրությունը վերականգնելու իրավաչափ պահանջին. Գեւորգ Դանիելյան

Հունիս 28,2026 21:10 Share

Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել։
Եթե Հայոց ցեղասպանությունը Իսրայելի կողմից ճանաչելու նախաձեռնությունը ամբողջովին քաղաքական ենք համարում, և դա այդպես է, ապա էլ ավելի տրամաբանական է, որ նույն պատճառաբանությամբ զուտ քաղաքական դիտարկվեն նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու, այն պարտադիր մոռացության մատնելու նկրտումները։

Պետությունները, այդ թվում Հայաստանը ոչ թե պետք է պարզապես ընդունեն և դատապարտեն Հայոց ցեղասպանությունը, այլ հենվելով թուրքական ռազմական տրիբունալների 1919-21թթ. դատական ակտերի վրա, որոնցով հաստատվել է «էթնիկ դրդապատճառներով պետական-կուսակցական վերնախավի կողմից ազգությամբ հայերի կազմակերպած զանգվածային բնաջնջման փաստը», անցնեն միջազգային ատյաններում նախկին դրությունը վերականգնելու իրավաչափ պահանջին։

Ընդ որում, Հայոց եղեռնը դասական իմաստով ցեղասպանություն է, քանի որ այն շարունակվել է նաև ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ին ուժի մեջ մտնելուց հետո, մասնավորապես՝ ցեղասպանության բուն շարժառիթը եղել է հայության պատմական տարածքները և ողջ մշակույթը յուրացնելը, իսկ վերջինիս անհնարինության դեպքում դրա տարրերի իսպառ ոչնչացնելը, ինչն էլ հետևողականորեն իրականացվում է առայսօր։

Հ.Գ. Քանի դեռ մենք մեկնակետ ենք ընդունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, բայց անտեսում ենք օրինական ուժ ունեցող դատական ակտերը, միլիոնավոր տուժած հայերի զրկում ենք անգամ կորսված գույքի ապահովագրության փոխհատուցումներ ստանալուց, ինչը տեղի ունեցավ նաև ԱՄՆ-ում գործող «New York Life Insurance » և «AXA» ապահովագրական ընկերությունների պարագայում։ Վերջինիս հետ կապված դեռս 2007 թվականից ինքս եմ անմիջականորեն համակարգել իրավաբանական օգնությունը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930