Լրահոս
Օրվա լրահոսը

Խոհանոցում լվացքի մեքենան, լվացքի փոշին, ախտահանիչ լուծույթները տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ. հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Հունիս 29,2026 13:04 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ԲՈՆԱՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արմենուհի Տիգրանյան փողոց 12/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

– հանրային սննդի կառույցի խոհանոցում՝ ֆուրշետի պատրաստման հատվածում, լվացքի մեքենան, լվացքի փոշին, ախտահանիչ լուծույթները տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, թունավոր նյութերի հետ շփումը, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսի առաջացումը,
– հանրային սննդի կառույցը ապահովված չի եղել սննդամթերքի պա ման համար առանձնացված տարածքով,
– պահեստային հատվածի հատակը, ինչպես նաև ֆուրշետի պատրաստման հատվածի պատերի որոշ հատվածներ չեն պահվել նորոգ վիճակում,
– խոհանոցի և պահեստային մասի առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, բորբոսի աճը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
– խոհանոցի բացվող պատուհանը ապահովված չի եղել միջատապաշտպան ցանցով,
– հանրային սննդի կառույցը ապահովված չի եղել ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել