«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սենց որ գնա ջուրը գրաֆինկով ա դառնալու։
Հիշո՞ւմ եք, որ «Վեոլիա Ջուրը» փետրվար ամսին որոշել էր Երևանի շուրջօրյա ջրամատակարարումը սարքել գրաֆիկով։
Դե ընտրությունների նախաշեմին ՏԿԵ նախարարը հայտարարեց, որ կառավարության միջամտությամբ ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։
Կարդացեք նաև
Հետո եկան ընտրությունները, ՔՊ-ն հաղթեց ընտրություններում, այդ թվում՝ Երևանում, և հիմա ոչինչ չի խանգարում երևանցիներին թողնել առանց ջրի։
Հուլիսի 1-ից շուրջօրյա ջրամատակարարումը կդառնա գրաֆիկով։
Կարող էին չէ՞ ընդհանրապես ջուրը անջատել Երևանում, չեն արել դե»։


















































