«Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Ընդհանրապես, կյանքում ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Եղել են ծանր օրեր, եղել են անձնական ծանր իրավիճակներ, բայց դա այն է, ինչ կառուցել է Ալեն Սիմոնյանին»,- խորհրդարանում, իր հրաժեշտի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իմ նվիրվածությունը դա իմ տեսակն է։ Իմ քաղաքական գործունեությունը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ քաղաքական գործունեություն է։ Ես շարունակելու եմ պաշտպանել իմ թիմին, այն գաղափարներն ու սկզբունքները, որոնք մենք ունենք։ Չեմ ուզում դա կապեք պաշտոնի հետ՝ պատիժ էր… Ես իմ ծառայությունը կատարեցի։ Լավ կատարեցի իմ ծառայությունը, պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը»,- ասաց նա։
Լրագրողը հետաքրքրվել էր՝ ինչը չներեց Ալեն Սիմոնյանին Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ի թիմը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել։ Ինքը իմ ընկերն է, ես իրեն շարունակում եմ համարել իմ ընկերը, շատ ուրախ եմ, որ իր հետ աշխատել եմ։ Մաղթում եմ, որ լինի երկրորդ ԱԺ նախագահը, ով մինչև վերջ կպաշտոնավարի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Դրվատանքի խոսքեր հնչեցրեց ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի մասին. «Այն, ինչ արեց Հայկը, ես չէի կարող»։ Մյուս փոխխոսնակի թեկնածու Վահագն Ալեքսանյանի մասին էլ ասաց. «Մարդն իր գործունեությամբ աճեց, եկավ»։
Ալեն Սիմոնյանին մտահոգում է, թե այս անգամ ո՞վ է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը, որովհետև նրան այս անգամ էլ բարդ աշխատանք է սպասվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































