«ԱԳ նախարար Արա Այվազյանը, որին բացարձակ անհարգալից եմ վերաբերվում, փողոցում իրեն հանդիպեմ՝ իմ կարծիքն ասելու եմ. 2021 թվականին, ընտրություններից մեկ շաբաթ առաջ, ինքը և իր ամբողջ թիմը հրաժարական տվեցին ինչ-որ ակնկալիքներով։ Նման մարդիկ բազմաթիվ են մեր քաղաքականության մեջ։ Ես սաղ կյանք իրենց քննադատել եմ։ Հետո՝ ես պարկեշտություն և սկզբունքներ ունեմ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով իր քաղաքական ապագայի մասին հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա խորհուրդ տվեց՝ որևէ պաշտոն ճակատագրական չդարձնել։
ԱԺ հաջորդ նախագահ Ռուբեն Ռուբինյանին ու փոխնախագահներին համբերություն մաղթեց հաջորդ գումարման խորհրդարանում՝ ընդդիմության հետ աշխատանքներում. «Իրենք (նկատի ունի «Հայաստան» դաշինքը.- Ն. Գ.) չպիտի հայտնվեին ստեղ, որևէ մեկն իրենցից։ Ով ուզում էր՝ սկսած առաջին տպավորությամբ ոչ ադեկվատ քաղաքական ուժից, ավելի լավ է գային ստեղ, մենք պրծնեինք սրանցից»։
Նա վստահ է՝ մեկ ամիս հետո ընդդիմադիրները վերցնելու են մանդատները. «Իրենց ճղում էին։ Ի՞նչ են ունենալու 10 օր հետո։ Ասեմ՝ 29 մանդատ են ունենալու։ Կամ էդ «կլոունադան»՝ եկեք քննարկենք՝ մանդատները վերցնելու ենք, թե չենք վերցնելու։ Գժի տեղ եք դրել հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը բնատուր իմաստություն ունի։ Խելոք գալու են ու նստեն։ Մանդատի համար, պաշտոնի կռիվ։ Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում առկա մեջբերումը՝ արխիվային


















































