Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը դանակահարված վիճակում տեղափոխվել են բժշկական կենտրոն․ Shamshyan.com

Հուլիս 04,2026 18:52 Share

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղ ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու՝ դանակահարված վիճակում։

Տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, քրեական և համայնքային  ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել