Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառուսականության ֆոնին ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը. Արտակ Զաքարյան

Հուլիս 06,2026 11:23 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Տնտեսությունն ընդդեմ քաղաքականության

Ինչպես և կանխատեսվում էր (դրա մասին գրել էի դեռ 20 օր առաջ)՝ հասկանալով իր հերթական անհեռանկար գործողությունների վնասարար հետևանքները, Նիկոլը կրկին հայտնվել է Ռուսաստանում: Բայց ոչ թե բարձր մակարդակով, պաշտոնական Մոսկվայում, այլ «Innoprom-2026» ցուցահանդեսի ֆորմատով՝ Եկատերինբուրգում: Վստահ եմ, որ գնացել է խնդրելու և դեպի Մոսկվա վերադարձի ճանապարհներ փնտրելու:

Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցը ֆինանսա-տնտեսական մխիթարանք չեղավ ՔՊ-ի համար: Խոստումները շատ էին, բայց իրական աջակցություն անհամեմատ քիչ է: Բացի այդ, Եվրոպան արդեն իսկ շատ մեծ աջակցություն է ցուցաբերում ՔՊ-ին՝ ընտրություններում ցանկացած գնով «հաղթելու» և քաղաքական ընդդիմադիրներին շարունակ ռեպրեսիաների ենթարկելու հարցում: Այնպես, որ ԵՄ-ից Փաշինյանը նեղանալու բան չունի, մաքսիմալ օգնում են իրեն՝ իշխանությունը պահելու և Արցախի կորուստը քողարկելու համար:

Այսօր ԵՄ-ի թիվ մեկ ակտուալ հարցն է, Նիկոլը կկարողանա՞ արդյոք գնալ լիակատար խզման ճանապարհով։

Խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից՝ զգալիորեն ավելի մեծ է, քան Մոլդովայինը, և բացի այդ, Հայաստանը Եվրամիության հետ ընդհանուր սահման չունի։ ՀՀ ԱԳՆ-ն չի թաքցնում, որ առայժմ կցանկանային պահպանել Մոսկվայի հետ շահավետ տնտեսական հարաբերությունները՝ միաժամանակ նրանից հեռանալով անվտանգության ոլորտում։

Դատելով ԵՄ (ՆԱՏՕ)-ՌԴ արդեն պատերազմավտանգ իրավիճակից, Նիկոլի արևմտյան գործընկերներն առաջիկայում ավելի են շտապեցնելու նրան և թույլ չեն տալու «նստել երկու աթոռի վրա»։ («Աղդամցի» Ալենի ականջը կանչի՝ դարձավ այս քաղաքականության առաջին ծիծեռնակ-«զոհը»):

Այս հարցում ԵՄ-ի Արևելյան գործընկերությունն անողոք փորձ ունի:

Մենք տեսել ենք Ուկրաինան, տեսնում ենք Մոլդովան, ավելի վաղ տեսել են Վրաստանը, որտեղ Ռուսաստանի հետ կապերից ստացվող տնտեսական օգուտները որևէ դեր չեն խաղացել քաղաքական ընտրության ժամանակ։ Երբ ընտրությունը կատարվում է հօգուտ ՌԴ հակառակորդների, ապա տվյալ երկրների սոցիալ-տնտեսական շահերը մղվում են երկրորդ պլան։ Ինչո՞ւ:

Որովհետև այդ երկրներում, ինչպես նաև Հայաստանում իշխանության բերված ռեժիմներն ունեցել են և ունեն մեկ նպատակ. ապահովել ԵՄ-ՌԴ հակասությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատերազմի «զոհի» դերակատարությունը՝ հանուն ԵՄ անվտանգության ու բարեկեցության:

Մեր բարեկամ Վրաստանը սեփական փորձից հետո՝ հրաժարվում է երկրորդ անգամ անցնել նույն ուղիով:

ԵՄ ակտուալ հարցին զուգահեռ, մեզ՝ հայերիս համար, հակառուսականության ֆոնի վրա, ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը:

Թերևս քննարկման ամենասուր հարցն այն է, թե արդյոք Եվրոպային ուղղված հայտարարվող «շարժումն» իրականում չի՞ քողարկում թուրքական ծրագիրն ու Հայաստանի թուրքացումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031