🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հուլիսի 6-11-ը
🟦 Երևանում հուլիսի 6-ի երեկոյան, 7–8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
🟦 Հանրապետության տարածքում հուլիսի 6-ի ցերեկը, 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-11-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, հուլիս 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































