Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը քնեցված 3 առյուծներից մեկը չի արթնացել. «Ազատություն»

Հուլիս 07,2026 18:30 Share

«Ազատության»՝ անանուն մնալ ցանկացող աղբյուրը հաստատում է, որ երեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը քնեցված և Կենդանաբանական այգի տեղափոխված 3 առյուծներից մեկը չի արթնացել, անկել է։ Այս լուրը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։

Հիշեցնենք՝ երեկ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։

«Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս», – եզրակացրել էր Քննչական կոմիտեն։

Այսօրվա միջադեպի վերաբերյալ, սակայն, իրավապահները լուռ են, պաշտոնական պարզաբանում դեռևս չի ներկայացվել։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն էր չհաստատված տեղեկություն տարածել, որ Ծառուկյանի տանից տեղափոխված առյուծներին մեկի համար քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել, նա չի արթնացել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031