Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի ինչպես օրենսդրությամբ, այնպես էլ գործնականում. Անահիտ Մանասյանը հանդիպել է Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ

Հուլիս 08,2026 16:20 Share

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 7-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, ինչպես նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ, արդյունավետ գործունեության ապահովման երաշխիքներն ու այդ նպատակով անվտանգ և նպաստավոր միջավայրի կարևորությունը։

Ընդգծվել է ՄԻՊ հաստատության անկախությանը միջամտության հնարավորություն ստեղծող օրենսդրական կարգավորումներն ու պրակտիկան բացառելու կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին, փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերելի և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և վերահաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել