Լրահոս
Օրվա լրահոսը

Սպարտակ Ղուկասյանն արդեն տանն է․ փոխվել է Գյումրու քաղաքապետի որդու խափանման միջոցը

Հուլիս 09,2026 21:55 Share

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի շահերը պաշտպանող փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանի բողոքը ու նրան կրկին տնային կալանքի ենթարկել։ Սպարտակ Ղուկասյանն արդեն տանն է։

Այս մասին Aravot.am-ին հայտնեց Հովհաննես Ղարաքեշիշյանը։

Հիշեցնենք, որ քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում հանրապետության երկրորդ քաղաքում իշխանափոխություն կատարելու, նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին հնչեցրած հայտնի ելույթից հետո, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատախազության միջնորդությամբ ու դատավոր Վահե Ջիվանյանի որոշմամբ, անսպասելիորեն փոխվել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը․ որոշել էին նրան տնային կալանքից դարձյալ ուղարկել բանտային կալանքի։

Հետաքրքիրն այն է, որ դատական արտահերթ նիստում խափանման միջոցի հարցը քննվել ու որոշումը կայացվել էր առանց Սպարտակ Ղուկասյանի ու նրա փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանի մասնակցության, ոստիկանները չէին եկել Գյումրիից Երևան՝ դատարան չէին հասցրել տնային կալանքի տակ գտնվող Սպարտակ Ղուկասյանին։

Խափանման միջոցը փոխելու պատճառաբանությունը եղել էր այն, որ Սպարտակ Ղուկասյանը տնային կալանք խափանման միջոցի պայման է խախտել՝ գտնվելով տնային կալանքի մեջ՝ մարդ է հյուրընկալել իրենց տանը։

Հիշեցնենք, որ մի քանի քրեական գործերով անցնող Սպարտակ Ղուկասյանը կոնկրետ այս դեպքում մեղադրվում է նոյեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցական կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, խուլիգանություն կատարելու մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031