Հուլիսի 4-ից 11-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացվում է «Montenegro Open – Mediterranean Championship 2026» շախմատի միջազգային մրցաշարը:
Մրցաշարի «Ա» խմբում 7 խաղափուլից հետո 14-ամյա Դավիթ Պողոսյանը ունի 5.5 միավոր և կիսում է 1-7-րդ հորիզոնականները:
7-րդ խաղափուլում Դավիթը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Մոնտենեգրոն ներկայացնող գրոսմայստեր Լուկա Դրասկովիչի նկատմամբ։
Նույն խմբում Արեն Մնացականյանը ունի 4.5 միավոր, Արտեմ Մամիկոնյանը և Հայկ Մաղաքյանը՝ 4 միավոր, Տիգրան Սողոմոնյանը՝ 2.5 միավոր, իսկ Ավիկ Իսախանյանը՝ 2 միավոր:
Մրցաշարի «Բ» խմբում Գևորգ Աղոյանը ունի 4.5 միավոր, Նարե Իսախանյանը՝ 4 միավոր, իսկ Գաբրիելա Ավաքյանը՝ 2.5 միավոր:
Մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ:
Armenian Chess Federation


















































