«Ազատություն». ԱՄՆ-ի և Իրանի զինված ուժերը հրթիռային և դրոնային ուժգին հարվածներ են փոխանակել գիշերվա ընթացքում, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ զինված ուժերը շարունակել են հարվածել Իրանում գտնվող թիրախների, տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ հավելելով, որ հարվածների նպատակն է կանխելու «Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումը»:
Հաղորդվում է, որ ամերիկյան ուժերը մի քանի տասնյակ թիրախների են հարվածել։
Իրանական պետական IRNA լրատվականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հարվածները խոցել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահր քաղաքի գյուղատնտեսական ջրային պոմպակայանը։ Մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական թիրախներին և բազաներին, այսօր հաղորդել են պետական լրատվամիջոցները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային և դրոնային հարվածներ են հասցրել հորդանանյան ռազմաբազաներից մեկի վառելիքի պահեստին և սպառազինության դեպոյին։ Հրդեհ է բռնկվել։
Իրանն այսօր հայտարարել է ևս մեկ նավ չեզոքացնելու մասին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































