Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում այդ նույն պայմանները տարածել նաև սահմանափակ թվով տեղահանված ընտանիքների վրա. Անուշ Շահրամանյան

Հուլիս 13,2026 12:34 Share

Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղահանված անձանց բնակարանային խնդրի լուծման իրական աջակցություն կլիներ բնակարանային հավաստագրին զուգահեռ ցածր տոկոսադրույքով վարկի տրամադրումը։ Առաջարկվող 13%-ը խիստ բարձր է, հատկապես երբ տարիներ շարունակ երկրում հաջողությամբ գործում է «Երիտասարդ ընտանիքներին» տրվող արտոնյալ ծրագիրը։ Ի՞նչն է խանգարում այդ նույն պայմանները տարածել նաև սահմանափակ թվով տեղահանված ընտանիքների վրա։ Ներկա ձևաչափով բանկերը պարզապես շահավետ գործարքի մեջ են պետության հետ՝ տեղահանվածի ու նրա մեծ խնդրի հաշվին։

Տրվող աջակցության գումարին զուգահեռ, ընտանիքների 90%-ը ստիպված է սեփական միջոցներով նվազագույնը 20-30 միլիոն դրամի վարկ վերցնել բնակարան ձեռք բերելու համար։ 13%-անոց դրույքաչափով ամսական միայն տոկոսագումարը հավասարվում է Երևանի կենտրոնում բնակարանի վարձավճարին։ Ո՞րն է մոտիվացիան՝ այդքան վճարելով հանդերձ ապրել ծայրամասում կամ Երևանից դուրս, ամեն օր 4 ժամ ծախսել ճանապարհի վրա և ամսական 200-400 հազար դրամ տալ «ոչ մի բանի» համար։ Գործող ծրագիրը շահավետ է միայն բազմազավակ ընտանիքների համար. մնացած բոլորի համար նման տոկոսադրույքով վարկը չի կարող աջակցություն համարվել։ Արդյունքում շահում են բանկերն ու պետությունը, բայց միանշանակ ոչ տեղահանված անձը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031