Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները վաղը առավոտից կհավաքվեն Քննչական կոմիտեի շենքի դիմաց

Հուլիս 13,2026 16:07 Share

«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները վաղը առավոտից վերսկսելու են իրենց բողոքի ցույցը։ Թեև ավելի վաղ հայտնել էին Սևան–Երևան մայրուղին փակելու մտադրության մասին, սակայն այսօր Աբովյանի քննչական մարմնի շենքի մոտ միասնական որոշում կայացվեց՝ դեռ էլի սպասել՝ իրավասու մարմնից տեղեկություն ստանալու համար։

Նրանք այսօր Աբովյանի քննչական մարմին էին գնացել՝ պարզելու, թե երբ կվերսկսվի իրենց աշխատանքը, սակայն այնտեղից հայտնել էին, որ նման հարցերի պատասխանելու իրավասություն չունեն և չեն կարող տեղեկություն տրամադրել։

«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ վաղը նույնպես գնալու են Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատ՝ փորձելու ստանալ իրենց հարցերի պատասխանները։ Իսկ հետագա անելիքների վերաբերյալ դեռ հստակ որոշում չունեն։

«Մեր տնօրենն էլ է հայց ներկայացրել, որպեսզի պարզի՝ ինչու են գործարանը փակել։ Պետք է փորձենք պատասխան ստանալ, ուրիշ տարբերակ չկա։ Եթե հարցի պատասխանը տան՝ լավ, եթե ոչ, ժողովուրդը կորոշի, թե ինչ անել։ Մարդ կա՝ կարող է ուրիշ տեղ աշխատանք գտնել, ուղղակի չի կարելի աշխատող գործարանը փակել»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել