Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում երիտասարդների թիվը գերազանցում է 117 երկրի բնակչությանը՝ առանձին վերցրած

Հուլիս 13,2026 21:21 Share

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապակել բնակչության թվաքանակի վերաբերյալ։ 194 երկրի ցանկում Թուրքիան 18-րդն է՝ ավելի քան 86 մլն բնակչությամբ։ Նշվում է, որ Թուրքիայի բնակչության մեջ 15-24 տարեկանների խմբում կա 12 մլն 708.348 մարդ, որը տոկոսային հարաբերակցությամբ կազմում է 14. 8%։

Թուրքիան իր դինամիկ բնակչությամբ և երիտասարդ ժողովրդագրությամբ, որը կարևոր գործոն է երկրների տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական ապագայի համար գերազանցում է ավելի քան 100 երկրի ընդհանուր բնակչության թվաքանակին։

Ըստ այդմ՝ Թուրքիան 12.7 մլն երիտասարդ բնակչությամբ գերազանցում է 117 երկրի բնակչության թվաքականին՝ առանձին վերցրած։

Երիտասարդ բնակչության թվաքանակով Թուրքիային հաջորդում են Միացյալ Թագավորությունը 8.3 մլն, Գերմանիան՝ 8 մլն ու Իտալիան՝ 6 մլն երիտասարդ բնակչությամբ։

Երիտասարդ բնակչության թվով Թուրքիան Եվրոպայում առաջինն է ու գերազանցում է Եվրամիության (ԵՄ) 27 անդամ երկրներից 19-ի ընդհանուր բնակչության թվին՝ առանձին վերցրած։

 

Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031