Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծաղը հեղափոխական արարք է». Շվեյցարաբնակ լուսանկարիչ, իրավապաշտպան Դեմիր Սյոնմեզ

Հուլիս 13,2026 23:35 Share

Շվեյցարաբնակ ճանաչված լուսանկարիչ և իրավապաշտպան Դեմիր Սյոնմեզը, ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին։

Նա տեղեկացրել է, որ նամակն ուղարկել է 120,000 էլեկտրոնային հասցեների, փոխանցել է արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների, միջազգային լրագրողական կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների։

Ահա նամակից մի հատված.

«Պարոն Ծառուկյանի առանձնատանը կատարված խուզարկության կադրերը չափազանց մտահոգիչ են և դժվար ընդունելի՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների սկզբունքների տեսանկյունից։

Դատելով այն ամենից, ինչ ես տեսա լրատվամիջոցների հրապարակած կադրերում՝ պարոն Ծառուկյանի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը կոպտորեն ոտնահարում էր մարդկային արժանապատվությունը և խորը մտահոգություններ առաջացնում։

Միևնույն ժամանակ, ապշեցուցիչ էր այն հանգստությունն ու արժանապատիվ կեցվածքը, որ ցուցաբերեց պարոն Գագիկ Ծառուկյանն իր ձերբակալության ժամանակ։

Իմ կարծիքով` հրապարակված կադրերում նրա ժպիտը լիովին մարդկային և խորհրդանշական արձագանք էր։ Այդ ժպիտը կարելի է մեկնաբանել որպես նշան այն բանի, որ նա թույլ չտվեց` իրեն պատի վախը իր դեմ ձեռնարկված քայլերի առաջ, և որ նա լուռ, բայց տպավորիչ կերպով արտահայտում էր տեղի ունեցածի ողբերգակատակերգական բնույթը։

Երբեմն ծիծաղը միայն երջանկության արտահայտություն չէ։ Ծիծաղը խաղաղ դիմադրության մի ձև է, որը բխում է մարդկային հոգու խորքից՝ ընդդեմ ճնշման և անարդարության։ Այս իմաստով ծիծաղը հեղափոխական արարք է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել