Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է, որ ՖԻՖԱ-ն քննի միջադեպը, քանի որ քաղաքական ուղերձները չպետք է տեղ ունենան ֆուտբոլում

Հուլիս 16,2026 22:07 Share

2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակչից հետո Արգենտինայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ տոնակատարության ժամանակ պարզել էին քաղաքական բովանդակության պաստառ, որի վրա գրված էր. «Las Malvinas son Argentinas» («Մալվինյան կղզիները (Ֆոլքլենդները) Արգենտինային են»):

Խոսքը Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև տասնամյակներ շարունակվող տարածքային վեճի՝ Ֆոլքլենդյան (Արգենտինայում՝ Մալվինյան) կղզիների մասին է։ 1982 թվականին այդ վեճը վերածվեց պատերազմի, որն ավարտվեց Մեծ Բրիտանիայի հաղթանակով, սակայն Արգենտինան մինչ օրս շարունակում է կղզիները համարել իր տարածքը։

ՖԻՖԱ-ն դեռ պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը, թեև նրա կանոնակարգը (Stadium Code of Conduct) արգելում է մարզադաշտերում քաղաքական բնույթի պաստառներ, դրոշներ և այլ նյութեր պարզելը։ Նաեւ դեռ չի հայտարարել որևէ պատժամիջոցի կամ կարգապահական որոշման մասին։

Քանի որ պաստառը ցուցադրվել է հենց Անգլիայի նկատմամբ 2։1 հաղթանակից հետո, այն հատկապես մեծ արձագանք է ստացել Բրիտանիայում։ Քաղաքական արձագանքները բավականին կոշտ են եղել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը հայտարարել է, որ կառավարությունը ցանկանում է, որպեսզի ՖԻՖԱ-ն քննի միջադեպը, քանի որ քաղաքական ուղերձները չպետք է տեղ ունենան ֆուտբոլում։

Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը, հակառակը, հրապարակել է հայտարարություն՝ վերահաստատելով երկրի դիրքորոշումը, որ Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիները պատկանում են Արգենտինային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել