Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Նյու-Յորքի «Մետլայֆ» ստադիոնում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում նվազագույն 1։0 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ընտրանուն եւ նվաճեց բաղձալի գավաթը։ Միակ գոլը հանդիպման 106-րդ րոպեին խփեց Ֆերրան Տորրեսը։
Գլխավոր մարզզիչ Լուիս դե լա Ֆուենտեյի գլխավորած թիմից պահանջվեց չորս խաղակես՝ 120 րոպե՝ գումարած եւս 5 րոպե ավելացված ժամանակ։ Ընդ որում, Իսպանիան աշխարհի չեմպիոնի տիտղոսը ավելացրեց Եվրոպայի չեմպիոնի կոչմանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































