Լրահոս
Օրվա լրահոսը

Շների կացարան Գյումրիում՝ Սամվել Կարապետյանի փողերով

Հուլիս 21,2026 17:06 Share

Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ կփորձեն շատ արագ կառուցել շների կացարանը։

Հիշեցնենք, որ այս նպատակի համար կառավարությունը գումար էր հատկացրել, սակայն Ավետիս Առաքելյանը բազմիցս բողոքել էր, թե 124 միլիոնանոց ծրագիրն իրագործելու նպատակով 5-րդ անգամ մրցույթ է հայտարարվում, սակայն շինարարական ոչ մի ընկերություն չի մասնակցում։ Քաղաքապետարանը ստիպված էր գումարը հետ ուղարկել։

Գյումրու քաղաքային իշխանությունը կասկածներ ուներ, որ կառավարությունն է խոչընդոտում՝ շինարարները գան, մասնակցեն մրցույթի։

Այսօր Ավետիս Առաքելյանը մանրամասնեց, որ շների կացարանի վայրը որոշված է, էսքիզային տարբերակը կա, շուտով նախագիծը կլինի ու մրցույթ կհայտարարեն, թեև, ըստ նրա, հնարավոր է առանց մրցույթի էլ կառուցեն՝ դոնոր կազմակերպության օժանդակությամբ։

Իսկ թե ով է դոնորը, Ավետիս Առաքելյանը տեղեկացրեց, որ խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։

Նա պատրաստակամություն է հայտնել վերակառուցել նաև Գյումրու Գործարանային հանրակացարաններից մեկի փլուզվող շենքը, որտեղ կյանքը, այնտեղ ապրողների բնութագրմամբ՝ երկրագնդից դուրս է։

Ավետիս Առաքելյանը սակայն ժպտալով ասում է․ «Սամվել Կարապետյանը կանի, եթե նոր օրենքներ չընդունեն, չսահմանափակեն, թեև նա բարեգործական հիմնադրամ ունի, որը նոր չի ստեղծվել։ Քաղաքի բնակչության շահերից ելնելով՝ լավ կլինի նոր օրենքներ չընդունեն ու թույլ տան, նա պատրաստ է ամբողջն անելու»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031