Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյանի հետ կապված իրավիճակի փոփոխություն կա. դռնփակ քննություն է լինելու. ԿԸՀ նախագահ

Հուլիս 21,2026 17:26 Share

Մինչև օգոստոսի 2-ը՝ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկն ու պատգամավորների լիազորությունների ստանձնումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իրավասություն ունի քննելու պատգամավորներին վերաբերող միջնորդությունները՝ քրեական հետապնդման ու անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա հստակեցրեց, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունը ստացել են հուլիսի 13-ին և քննելու են այսօր, որովհետև օրենքի համաձայն, նման միջնորդությունները քննության առարկա են դառնում, երբ ԿԸՀ-ն ընտրված պատգամավորների մանդատներն է հանձնում ու համապատասխան արձանագրությունը կազմում։

«ԸՕ 90-րդ հոդվածի 5-րդ մասը պահանջում է, որ պատգամավորի թեկնածուի նկատմամբ մինչև լիազորությունների ստանձնումը քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ։ Այս ձևակերպումն արտացոլված է նաև ՍԴ՝ 2022 թվականի մարտին կայացված որոշման մեջ»,- ասաց Հովակիմյանը։

Անդրադառնալով ավելի վաղ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը դատախազությանը վերադարձնելու ԿԸՀ որոշմանը՝ Հովակիմյանն ասաց, որ հիմա Կարապետյանի հետ կապված իրավիճակը փոխվել է, այն է՝ արդեն մանդատները հանձնելու վերաբերյալ արձանագրությունը կազմվել է։

Իսկ կտա՞ ԿԸՀ-ն համաձայնությունը Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։ Հովակիմյանն ասաց, որ պարզ կդառնա այսօր նախատեսված ԿԸՀ նիստում, որը կանցկացվի դռնփակ՝ հաշվի առնելով, որ դատախազությունը ներկայացնելու է նախաքննական գաղտնի նյութեր։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031