Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարը շատ ստերիլ է իրեն պահում մահվան դեպքերի հետ կապված, տարեվերջին ամփոփելով մահվան դեպքերը՝ նա աշխատում է նվազ թվեր ցույց տալ»․ Ժաննա Ալեքսանյան

Հուլիս 22,2026 23:23 Share

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Երկրորդ օրն է՝ Պաշտպանության նախարարությունը քար լռություն է պահպանում 20-ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով։ Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ-ն է՝ Պնախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Որևէ բացատրությամբ, պարզաբանմամբ մինչ այս պահը նախարարը հանդես չի եկել, այցելե՞լ է նախարարը զորամաս՝ տեղում պարզելու, թե ինչու և ինչպես է դեպքը տեղի ունեցել, վստահ եմ, որ ոչ։

Սա պատասխանատվությունն է զինծառայողի կյանքի, նրա ընտանիքի և մեր հանրության առջև։ Նախարարը շատ ստերիլ է իրեն պահում մահվան դեպքերի հետ կապված։ Տարեվերջին ամփոփելով մահվան դեպքերը՝ նա աշխատում է նվազ թվեր ցույց տալ, իսկ իրական նվազ թվերի համար պայքար չկա։

Մամուլում շրջանառվող «ինքնասպանության» վարկածն անընդունելի է ինձ համար։ Մամուլը առավելագույնը կարող է տեղեկանալ զինծառայողի մահվան դեպքի, բայց ոչ մահվան հանգամանքների մասին։ Շատ անգամ հենց իրավապահ մարմիններն են այսպիսի վարկածներ նետում մամուլ, որ հետո հիմք հանդիսանա իրենց առաջ քաշած «ինքնասպանության» վարկածի համար։ Իսկ «ինքնասպանության» դեպքերը բանակում հիմնականում սպանություններ են, որոնք չեն բացահայտվում։

Հարգելի գործընկերներ, այդքան հեշտությամբ մի՛ գրեք ինքնասպանությունների մասին։ Խորապես ցավակցում եմ լուսավոր երիտասարդի՝ Նարեկի ընտանիքին, հարազատներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել