Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի զինված ուժերում ներկայացվել է «Մարիչկա» անվանումով ԱԲ-ի վրա հիմնված տեղեկատվական համակարգ

Հուլիս 23,2026 23:13 Share

Ուկրաինայի զինված ուժերում ներկայացվել է «Մարիչկա» (Marichka) անվանումով արհեստական բանականության վրա հիմնված տեղեկատվական համակարգ։

Համակարգը նախատեսված է հրամանատարներին որոշումների կայացման հարցում աջակցելու համար․ այն վերլուծում է մեծ ծավալի տվյալներ, կարող է առաջարկել գործողությունների տարբեր սցենարներ և արագացնել պլանավորման գործընթացը։

Ըստ հրապարակված տվյալների՝ որոշ գործընթացներ, որոնք նախկինում կարող էին ժամեր տևել, նախատեսվում է կրճատել մինչև րոպեներ։

Ուկրաինայի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր նաև Defense AI Center «A1»-ի ստեղծման մասին, որի ուղղություններից են մարտադաշտի տվյալների վերլուծությունը, հակառակորդի գործողությունների կանխատեսումն ու որոշումների կայացմանն աջակցող AI համակարգերի զարգացումը։

Վերջնական որոշումների նկատմամբ նախատեսվում է պահպանել մարդու վերահսկողությունը։

 

«Հենակետ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել