Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

«Ո՞նց է 2018-ին Ծառուկյանը խոշոր սեփականատեր էր, հիմա իր քիմքին հարմար քայլեր չի անում, այդպես են վարվում»․ Էդուարդ Շարմազանով

Հուլիս 24,2026 14:00 Share

«Պետք է անհնազանդության փողոցային ակցիաներ անել։ Սա է տարբերակը։ Ես երկարամյա պետական գործիչ եմ, հավատացեք, երբ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը մեր դեմ ցույցեր էին անում, կարող է՝ շատ էի վստահ երևում, բայց տենց չի։ Աթոռը տակդ շարժվում է, երբ ընդդիմությունը փողոցները լցնում է։ Եթե մենք ընդդիմությամբ համախմբվենք և ակցիաներ անենք, չեմ ասում՝ Նիկոլ Փաշինյանը իրերը կհավաքի, կգնա, բայց չի կարելի Նիկոլի ռեժիմին թույլ տալ՝ այս կոմֆորտ վիճակում ամեն ինչ անել»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ՀՀ Քննչական կոմիտեի բակում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նաև հիշեցրեց․ «Ո՞նց է 2018-ին Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր էր, հիմա հենց իրականացնում է քայլեր, որոնք իրենց քիմքին հարիր չեն, իրենց դուր չի գալիս, նման կերպ են վարվում։ Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, բոլոր նստած տղերքը քաղբանտարկյալներ են»։

Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031