Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

1 միլիարդ դրամ գրավ, վարչական հսկողություն՝ սահմանափակումներով համակցված․ դատախազը միջնորդեց փոխել Դավիթ Ղազինյանի կալանքը

Հուլիս 24,2026 17:42 Share

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լեւոն Պետրոսյանի գլխավորությամբ այսօր սկսվեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով նախնական դատալսումները։

Պաշտպանական կողմը միջնորդեց հրատապության կարգով քննել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը փոխելու հարցը, քանի որ Դավիթ Ղազինյանը ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունի։ 2026 թվականի հուլիսի 26-ից անազատության մեջ է գտնվում։

Մանրամասները՝ տեսանյութում

Դատարանը որոշեց դատալսումները սկսել բոլոր մեղադրյալների խափանման միջոցների հարցի քննարկմամբ։

Դատախազը դեմ արտահայտվեց մեղադրյալների խափանման միջոցների փոփոխությանը՝ նկատելով, որ դեռ առաջին նիստն է, ապացույցները հետազոտված չեն եւ մեղադրյալների՝ ազատության մեջ գտնվելը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Դատախազն առաջարկեց՝ մեղադրյալ Արման Սարգսյանի կալանքը երկարացնել 3 ամսով, մեղադրյալ Արսեն Մելիքյանի տնային կալանքը երկարացնել երեք ամսով, մեղադրյալ Լիլյա Սարգսյանի տնային կալանքը երկարացնել երեք ամիս ժամկետով։

Իսկ գործով հիմնական մեղադրյալ Դավիթ Ղազինյանի մասով, դատախազը նկատեց, որ այս պահին ՀՀ-ում գործող իրավասու ԱԺ-ն 8-րդ գումարման ԱԺ-ն է, որի լիազորությունները դադարելու են օգոստոսի 2-ին։ Դավիթ Ղազինյանը դեռ չի ստանձնել պատգամավորի լիազորությունները, պատգամավորի կարգավիճակը նա ձեռք է բերելու 2026 թվականի օգոստոսի 2-ին եւ այս դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ԿԸՀ-ի համաձայնությամբ, ինչպես տվյալ պարագայում օրենքն է պահանջում։ Ուստի, ըստ դատախազի, Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի հարցի քննարկում՝ հրատապության կարգով, չի ենթադրվում։ Դատախազը տարակուսեց՝ եթե պաշտպանական կողմը գտնում է, որ Դավիթ Ղազինյանը պատգամավորի կարգավիճակ ունի, նույն կարգավիճակը նաեւ Արամ Վարդեւանյանն ունի՝ ի՞նչ գործ ունի, որ պաշտպանություն է իրականացնում դատարանում։

Դատախազը գտնում է, որ օգոստոսի 2-ից է Դավիթ Ղազինյանը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու եւ այդ ժամանակ է նրան կալանավորելու համաձայնությունը ԱԺ-ից ստանալու, բայց դատախազը միջնորդեց փոխել Դավիթ Ղազինյանի կալանքը՝ սահմանելով 1 միլիարդ դրամ գրավ, վարչական հսկողություն՝ սահմանափակումներով համակցված։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031