Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ

Հունիս 19,2026 12:35 Share

«Հետք». Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել է դատախազության միջնորդությունները և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից:

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սադոյանի, հայցադիմումն ընդունել է վարույթ:

Դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես ապացույց պահանջել է հունիսի 17-ի թիվ 260-Ա և թիվ 261-Ա որոշումների կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ԿԸՀ-ի՝ նույն օրվա արտահերթ նիստի ձայնագրությունները։

Պահանջված ապացույցները ԿԸՀ-ն Վարչական դատարան պետք է ներկայացնի անհապաղ, այն պահից, երբ ստանա դատարանի որոշման օրինակը:

Դատարանը Գլխավոր դատախազությանը ներգրավվել է որպես երրորդ անձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով կայացվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է Գլխավոր դատախազության վրա։

Գործով դատական նիստը նշանակվել է 2026թ. հունիսի 22-ին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930