Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Ավանեսյանը Համբուրգի մրցաշարում մտավ կիսաեզրափակիչ

Հուլիս 24,2026 22:00 Share

Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար թենիսիստուհի, աշխարհի 208-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը առանց պայքարի մտավ WTA 250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Էլինան քառորդ եզրափակչում պետք է հանդիպեր աշխարհի 45-րդ ռակետ, Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Օլեյնիկովային։ Սակայն ուկրաինացին հրաժարվեց պայքարից, և Էլինան, առանց անգամ մի գեյմ խաղալու, անցավ մրցաշարի նախավերջին փուլ։

Թե ինչն է պայքարից հրաժարվելու պատճառը, պաշտոնական որևէ մեկնաբանություն առայժմ չկա։ Ամենայն հավանականությամբ, 1/8 եզրափակչում նա վնասվածք է ստացել իսպանուհի Լեյլա Ռոմերո Գորմասի հետ խաղում։

Կիսաեզրափակչում Էլինա Ավանեսյանը խաղալու է հունգարացի Աննա Բոնդարի հետ, որը պայքարից դուրս թողեց Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ալինա Չարաևային՝ 6։1, 7։6։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել