Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկերի աճը համահունչ է Հայաստանում արձանագրվող տնտեսական աճին»․ ինչո՞ւ են աճում խոշոր հարկատուների վճարած հարկերը

Հուլիս 27,2026 17:15 Share

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 79 տոկոս։ Այդ թվում՝ արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 108 տոկոս, շինարարություն աճել է 245 տոկոսով, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 11 տոկոս։ Այս ցուցանիշներն այսօր հրապարակել է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։

Զուգահեռ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։ Ըստ այդմ՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 111 միլիարդ 163 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 125 միլիարդ 92 միլիոն դրամ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ։

Տնտեսագիտության դոկտոր Կարեն Սարգսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ է հարկային եկամուտների աճը համահունչ տնտեսական աճին, եւ ի՞նչ միտումներ են նկատվում հայաստանյան տնտեսությունում։ «Խոշոր հարկատուների վճարած հարկերի աճը մոտ 9 տոկոս է, դա մոտավորապես համահունչ է Հայաստանում արձանագրվող տնտեսական աճին»,- ասաց Կարեն Սարգսյանը։

«Երբ դիտարկում ենք տնտեսական աճը, հիմնական առաջատար ոլորտները հանդիսանում են շինարարության, հանքարդյունաբերության ոլորտները, որոնք բավականին մեծ հարկեր են գեներացրել։ Նաեւ աշխատատեղերի ավելացում է տեղի ունեցել, դրա հաշվին ավել եկամտահարկ է վճարվել։ Այս ամենի արդյունքում նաեւ խոշոր հարկատուների մոտ է վճարած հարկերի ավելացում տեղի ունեցել։ Իսկ խոշոր հարկատուների ցանկում ներառված են հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններ, կապի օպերատորներ, առեւտրային ընկերություններ։ Այսինքն՝ խոշոր հարկատուների վճարած հարկերի աճը մոտ 9 տոկոս է, դա մոտավորապես համահունչ է Հայաստանում արձանագրվող տնտեսական աճին։ Սա միանգամայն տրամաբանական է Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի համատեքստում»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ այս ցուցանիշները փաստում են, որ ներքին տնտեսության մեջ բավականին դինամիկ զարգացում է տեղի ունենում։ Չնայած արտահանման ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում նվազել են 6․7 տոկոսով, բայց ներքին տնտեսական ռեսուրսների հաշվին ՀՀ-ն 7․9 տոկոսանոց տնտեսական աճ ունի։ «Սա նույնիսկ կարելի է ասել՝ գերազանց ցուցանիշ է՝ հաշվի առնելով, թե տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, թե Հայաստանի արտահանման ոլորտում ծագած խնդիրները»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031