Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Գևորգյանը և Կարլոս Պասը քննարկել են Հայաստանի և Բոլիվիայի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

Հուլիս 28,2026 11:25 Share

Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Կարլոս Պասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ միջազգային հարթակներում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը:

ՀՀ դեսպանն ու Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալն անդրադարձել են նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ երկուստեք ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը նպաստելու նպատակով:

Ուրուգվայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031