Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Գևորգյանը և Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը անդրադարձել են համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը

Հուլիս 28,2026 17:02 Share

Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Խուլիո Կաստրո Սալասարի հետ։

Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։ Զրուցակիցները կարևորել են օրենսդիր մարմինների միջև ակտիվ կապերի զարգացումը՝ որպես երկու երկրների միջև վստահության, փոխըմբռնման և երկարաժամկետ գործընկերության ամրապնդման կարևոր գործոն։

ՀՀ դեսպանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ձևավորել առավել ակտիվ և բովանդակալից համագործակցություն՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության և բարեկամական կապերի հետագա զարգացման։

Ուրուգվայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031