Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է պահանջում դատախազությունը բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

Հուլիս 29,2026 14:45 Share

Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝

📌 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:
📌 10 գույքի շուկայական արժեք:
📌 42 տրանսպորտային միջոց:
📌 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:
📌 Հայցվող դրամական պահանջը կազմում է 105.865.865.226 դրամ:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը հիշեցրել է Դատախազության բավարարված միջնորդության մասին, համաձայն որի՝ որպես հայցի ապահովման միջոց՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կառավարումը հանձնվել է պետությանը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031