Ադրբեջանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 51 կգ քաշային Գեւորգ Հարությունյանը երրորդ տեղի համար գոտեմարտում միավորների 5։0 տարբերությամբ պարտության մատնեց վրացի Սաբա Աբաշիձեին ու նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
Սա մեր թիմի երկրորդ բրոնզն է՝ նվաճված Բաքվում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































