Հուլիսի 28-ին դեսպան Ս.Բաղդասարյանը հանդիպեց Լիբանանի զբոսաշրջության նախարար Լորա Լահուդին:
Հանդիպման ընթացքում դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց նախարար Լահուդին մարտ ամսին, պատերազմի բռնկմամբ պայմանավորված, Բեյրութից Երևան արտահերթ թռիչք իրականացնելու և Ալ-Բուստան փառատոնին մասնակցության համար Լիբանանում գտնվող Երևանի երիտասարդական նվագախմբի տարհանման համար առանցքային և որոշիչ աջակցություն ցույց տալու հարցում:
Դեսպան Բաղդասարյանը նախարար Լահուդին փոխանցեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևանի 2800-ամյակին նվիրված հուշամեդալը՝ ի նշան երախտագիտության և գնահատանքի:
Նախարարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմի գնահատանքի համար, նշեց, որ շոյված է Երևանի քաղաքապետի նման որոշումից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Լիբանանում Հայաստանի դեսպանություն


















































