Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ասուլիսի ընթացքում, կարծես թե, կրկին չասվեց, չէ՞, որ կառավարությունը մեկ անձ է։ Երևի մյուս ասուլիսին կրկին կհիշեցնի. Վարդեւանյան

Հուլիս 31,2026 00:13 Share

«Բարեգործության արգելքը, որը կիրառվել էր ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ու դրանից վաղ, երևի բավարար չէր։ Հիշեցման կարգով՝ «Տաշիր» հիմնադրամը, երբ բարեգործությամբ էր զբաղվում, Հայաստանում երևի մեկ կամ երկու բարեգործական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձ էր եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ մեկնաբանելով վարչապետի այն հայտարարությունը, թե մարզերում բնակիչների կարիքները պետք է լուծեն համայնքապետարանները և մարզպետարանները, իսկ բարեգործությունը նա անվանել է թակարդ։

Անդրադառնալով նախկին պաշտոնյա Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, թե ժամանակին Դրմեյանը, երբ աշխատում էր կառավարությունում, աշխատում էր հօգուտ ՀԷՑ-ի, և իրավապահներին ուղղված հորդորին՝ զբաղվել Դրմեյանով, Վարդևանյանն ասաց. «Այն, որ մշտապես տեսնում ենք նոր նշաձողի սահմանում հնարավոր քաղաքական հետապնդումների ու իրավական ճնշումների, փաստ է։ Առաջին անգամ տեսանք, որ ասուլիսի ընթացքում հնարավոր է ուղիղ հանձնարարական փոխանցել իրավապահներին, և այս հանձնարարականի կատարողականի որոշակի փուլ արդեն մեկնարկել է»։

Վարդեւանյանի խոսքով՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Լիպարիտ Դրմեյանն ընդամենը ասել էր, որ արբիտրաժի որոշումները պետք է կայացվեն։ Մնացած առումով նա, ըստ Վարդեւանյանի, պաշտպանել էր Փաշինյանի դիրքորոշումները։

«Այդ ասուլիսի ընթացքում, կարծես թե, կրկին չասվեց, չէ՞, թե կառավարությունը մեկ անձ է։ Երևի մյուս ասուլիսին կրկին կհիշեցնի»,- հեգնեց Վարդևանյանը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031